Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Լավատեսությունը՝ երջանկության աղբյուր

Լավատեսությունը՝ երջանկության աղբյուր

Որքան էլ պարադոքսալ հնչի, յուրաքանչյուր մարդ հոգու խորքում լավատես է: Եթե նույնիսկ մարդիկ անհանգստանում են ապագայի համար, նրանք համոզված են, որ վերջնարդյունքում ամեն ինչ լավ կլինի: 

 

Ուսումնասիրողները եկել են այն եզրակացության, որ մարդիկ շարունակում են հավատալ իրադարձությունների դրական ավարտին, քանի որ նրանք չեն ուզում մտածել, որ ամենավատը կարող է հենց իրենց հետ տեղի ունենալ: 

 

Միչիգանի համալսարանի փորձագետները ենթադրում են, որ մարդիկ ձգտում են վատ մտքերի գոյությունը բացատրել նրանով, որ դրանք ամեն դեպքում չեն իրականանա: Գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել, որոնց ժամանակ մասնակիցները պատասխանել են անցյալին, հավանական ապագային, ինչպես նաև բարեհաջող ավարտին առնչվող հարցերին: 

 

Որքան մարդիկ հեշտությամբ են հիշել անցյալի դրական փորձը, այնքան երջանիկ են եղել նրանք այդ ժամանակ: Սակայն նրանց ավելի շատ ժամանակ է պահանջվել բացատրելու լավ հեռանկարների բացակայության պատճառները: Ապագայում բարեհաջող իրադարձությունների բացակայությունը ավելի վատ է ընկալվում, քան վատ իրադարձությունների առկայությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ